Քաղաքականություն

Լիտվայի ԱԳ փոխնախարարն իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Լիտվայի ԱԳ փոխնախարարն իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանտաս Ադոմենասն իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զորհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:

«Այսօր մենք հավաքվել ենք նշելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: 106 տարի առաջ տեղի ունեցած այս ոճրագործությունը, ինչպես հայերի, այնպես էլ այլ էթնիկ փոքրամասնությունների դեմ է իրագործվել: Այս ոճրագործության ծավալները և աննկարագրելի իրողությունները, որոնք տեղի են ունեցել՝ այն դարձրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Նրան հաջորդել են նացիստական և խորհրդային ռեժիմների կողմից իրականացված մյուս հանցագործությունները մի շարք երկրներում: Մենք՝ լիտվացիներս, նույնպես եղել ենք օկուպացիայի զոհ, որին զուգահեռ ընթացել են արտաքսումներ, ինչպես նաև սպանություններ»,- նշեց Ադոմենասը:

Լիտվայի ԱԳ փոխնախարարն իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և ասաց, որ կիսում է բոլորի վիշտն ու ցավն այդ ոճրի կապակցությամբ:

«Մենք պետք է հաստատակամ լինենք, որպեսզի նման ոճրագործություններ այլևս տեղի չունենան: Այդ ամենը մեզ թույլ կտա կանխել նման հանցագործությունները նաև ապագայում»,- շեշտեց Ադոմենասը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում