Հասարակական

Գնելու ենք լավագույն զենքերը. Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Զինված ուժերի բարեփոխումներին

2 րոպեի ընթերցում

Գնելու ենք լավագույն զենքերը. Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Զինված ուժերի բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստվում է գնել լավագույն զենքերը՝ հավելելով, որ գնումները կատարվելու են այդ բնագավառում առաջատար երկրից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանը նշել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Սպառազինության վերաբերյալ կնշեմ, որ գնելու ենք լավագույն զենքերը, և Ձեզ հայտնի է, թե որ երկիրն է այդ բնագավառում առաջատարը։ Միաժամանակ, մենք պլանավորում ենք հետագայում ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը»,- նշել է Գրիգորյանը:

Անդրադառնալով Զինված ուժերում իրականացվելիք բարեփոխումներին, Արմեն Գրիգորյանը վերահաստատել է, որ դրանք իրականացվելու են Ռուսաստանի աջակցությամբ:

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները իրականացվելու են Ռուսաստանի աջակցությամբ։ Մեր տեսանկյունից, Ռուսաստանի Զինված ուժերի վերջին տասներկու տարիների բարեփոխումներն ամենահաջողվածներից են: Բանակի արդիականացումը և օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունը նպաստել են, որպեսզի Ռուսաստանը շարունակի ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհն ու կկառուցենք հզոր հայկական բանակ»,- հայտնել է ԱԽ քարտուղարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում