Քաղաքականություն

ԱՄՆ Լոս Անջելես շրջանում ապրիլը հռչակվել է որպես հայկական պատմության ամիս

1 րոպեի ընթերցում

 ԱՄՆ Լոս Անջելես շրջանում ապրիլը հռչակվել է որպես հայկական պատմության ամիս

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես շրջանի ղեկավար մարմինը որոշում է կայացրել ապրիլը հռչակել որպես հայկական պատմության ամիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Լոս Անջելես շրջանի ղեկավար մարմնի անդամ Քեթրին Բարգերը:

Նա տեղեկացրել է նաև, որ ընդունված մեկ այլ որոշմամբ ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

«Լոս Անջելես շրջանն ուժեղ է հայերի բերած հսկայական ներդրումների շնորհիվ: Ես գնահատում եմ մեր հայ բնակիչների ձայնը և շարունակելու եմ լույս սփռել նրանց պատմության, ձեռքբերումների և առաջնահերթությունների վրա»,- նշել է Բարգերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում