Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 881 նոր դեպք, մահացել է 25 մարդ
1 րոպեի ընթերցում
![Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 881 նոր դեպք, մահացել է 25 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1049839.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության881նոր դեպք, առողջացել է887քաղաքացի, մահացել է՝25-ը: Մեկ օրում կատարվել է4858 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է951500-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր211399դեպք, որոնցից191158-ն առողջացման, 3969-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում15281պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան4դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 991 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։