Այստեղ բոլորին անհանգստացնում է անվտանգության խնդիրը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Սյունիքի մի շարք բնակավայրերի ղեկավարների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզկենտրոն Կապան, քաղաքապետարանում հանդիպում ունեցել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանի, Նռնաձոր և Եղվարդ բնակավայրերի ղեկավարներ Ալեքսան Բոյաջյանի և Սպարտակ Զաքարյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահը նշել է, որ մարզային այցի ընթացքում եղել է սահմանամերձ մի շարք բնակավայրերում, հանդիպել բնակիչների ու համայնքների ղեկավարների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել խնդիրներին, որոնք հիմնականում տարբեր, բայց ինչ-որ առումով նաև նույնատիպ են։«Յուրաքանչյուր գյուղ, որ դարձել է սահմանամերձ, իր սեփական խնդիրներն ունի։ Կա գյուղ, որը կիսվել է, գյուղի կեսը մնացել է հակառակորդի կողմում։ Կան գյուղեր, որոնք ջեռուցման, ջրամատակարարման և այլ խնդիրներ ունեն։ Սակայն հիմնականում բոլորին անհանգստացնող մի շատ կարևոր խնդիր կա՝ անվտանգության խնդիրը։ Այն բոլորին է վերաբերում,-ասել է նախագահը:-Այդ խնդիրը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։ Անվտանգության խնդիրը հստակ պատկեր ունի՝ ադրբեջանցի զինվորներն են կամ նրանց դիրքերը, դրոշները կամ ցուցատախտակները։ Իրականում անվտանգության բացակայության խոր զգացողություն կա։

Եկել եմ այստեղ նախ և առաջ ձեզ լսելու, գյուղացիներին լսելու, տեսնելու, թե ինչով կարող եմ ես կամ նախագահի ինստիտուտն օգնել։ Անհատների կարծիքը շատ կարևոր է, բայց նաև կարևոր է համակարգված, ձևավորված կարծիքն այն մարդկանց, ովքեր պատասխանատու են և ղեկավարում են»։

Համայնքների ղեկավարները ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրենց տեսակետներն ու մոտեցումներն անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանն այցելել են նաև Կապանի օդանավակայան, ծանոթացել պայմաններին և հնարավորություններին, ինչպես նաև օդանավակայանի գործարկման հետ կապված, այդ թվում՝ անվտանգության խնդիրներին։

Հայերեն English Français

Նիկոլ Փաշինյանը Հարալդ V-ի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Մոլորակի կանաչապատման միջազգային օրը

Իսրայելական հարձակումներից Գազայում կան նոր զոհեր

ՀՀ ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

Գլխավոր դատախազն Արմեն Մուրադյանի հրավերով մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցում ուսումնական տարեսկիզբն ազդարարող միջոցառմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Մերձավոր Արևելքում

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1056-ի

Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել

Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողների բարեմաղթանքները առաջին դասարանցիներին

Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և նոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ. Ալիև