Սպորտ

Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 70 քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ ու առավելության հասավ 4։3 հաշվով:

Ավելի ուշ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Արման Ավագյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 5 մարզիկով:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում