Հասարակական

ՀՀ-ում արձանագրվում են թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր. ԱՆ-ն հորդորում է պահպանել որոշ կանոններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շարունակվում են արձանագրվել թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր, որոնք հիմնականում պայմանավորված են թունաքիմիկատների անզգույշ կիրառմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«2020 թվականին 2019-ի համեմատ թունաքիմիկատներից թունավորման հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ: 2019 թ. գրանցվել էր 120, 2020թ.՝ 94 դեպք։ Նախորդ տարի թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասն արձանագրվել է անփութության՝ անհատական պաշտպանիչ միջոցների բացակայության, ոչ ճիշտ մակնշման և պահպանման պատճառով, ինչպես նաև ծնողների անուշադրության հետևանքով»,- նշում են ԱՆ-ից:

Թունավորումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին հորդորում է թունաքիմիկատի օգտագործումից հետո ձեռքերը և դեմքը լվանալ օճառով՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը, լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ թունաքիմիկատի հետ աշխատելիս (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ), լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին:

ՀՎԿԱԿ-ն զգուշացնում է նաև չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում, թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ, պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ մատչելի վայրերում, չպահել թունավոր նյութերը և հեղուկացրիչ սարքավորումները պատահական վայրերում, թունաքիմիկատի խառնուրդը պատրաստել լավ օդափոխվող տարածքում, ինչպես նաև չփչել հեղուկացրիչի (սրսկիչ սարքի) խցանված ծայրադիրի մեջ։

Հայերեն Русский

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցեր