ՀՀ-ի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Ասում են՝ մենք ինչպե՞ս ենք մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու: Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա: Զուտ անվտանգային նկատառումներով մենք Ռուսաստանի հետ ունենք միացյալ զորախումբ, կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Եվ այդ պայմանագրերի տրամաբանությունը հետևյալի մասին է՝ հարձակումը ՀՀ-ի վրա, նշանակում է հարձակում ՌԴ-ի վրա: Եվ մենք այստեղ միասնական անվտանգային համակարգ ունենք»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցերին, թե ինչու այդ համակարգն Արցախի պատերազմի ընթացքում չաշխատեց այնպես, ինչպես ժողովուրդը կուզեր՝ վարչապետը պատասխանեց, որ դրա համար մի պարզ պատճառ կա: Նա շեշտեց, որ ըստ էության այդ անվտանգային համակարգը տարածվում է ՀՀ-ի այն սահմանների վրա, որը Հայաստանն ինքը 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանել է:

«Այսօր ասում են՝ այդ ո՞նց է, որ Շուռնուխից արևելք ադրբեջանցիներ են կանգնած: Ասում ենք՝ շատ պարզ պատճառով, որովհետև 2010 թվականին ՀՀ-ում ընդունվել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ գրված է եղել՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է: Ասում են՝ այդ ո՞նց է, որ Սոթքից այն կողմ ադրբեջանցիներն են եկել, կանգնել. նաև այն պատճառով, որ 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքով ՀՀ-ն գրել է, որ Հայաստանի սահմանն ավարտվում է Սոթքում և դրանից հետո Ադրբեջանն է»,-ասաց Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

Սերբիայի նախագահը ուսանող ցուցարարներին առաջարկել է փետրվարի 5-ին բանակցություններ սկսել

Վրաստանի ընդդիմությունը բռնապետության սպառնալիք է որակել երկրի օրենսդրության հնարավոր խստացումը

Մոլդովայում պահանջել են հետաքննել USAID-ի գործունեությունը

ՕՊԵԿ+-ի երկրների կոմիտեի նախարարները որոշել են չփոխել նավթի արդյունահանման ընթացիկ քաղաքականությունը

Արմավիր մարզում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել

Հայտնի են համահայկական խաղերի ձնամարտի մրցաշարի հաղթողը և մրցանակակիրները

Փետրվարի 4-ի միջոցառումների անոնս

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություն է սկսել Ռուսաստանին սահմանակից շրջաններում