Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան կողմերից ոչ մեկին չի պաշտպանում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված ճգնաժամում, բայց պատրաստ Է աջակցություն ցուցաբերել դրա կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերին: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ խնդիրներ կան Դոնբասում, սակայն առկա են Մինսկի պայմանավորվածությունները: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Թուրքիան պաշտպանում Է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը՝ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մյուսների: Եվ մենք հարաբերությունները կառուցում ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի հետ: Յուրաքանչյուրի երկրի հետ մեր հարաբերությունները չպետք Է ազդեն մյուս երկրների հետ հարաբերությունների վրա: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ թերիմացության հարցում մենք կողմերից ոչ մեկին չենք պաշտպանում»,-ասել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ Թուրքիայի քաղաքականությունը «հստակ Է բոլոր խնդիրների հարցում, այդ թվում՝ Ղրիմի»:

«Մենք անկեղծորեն եւ բացեիբաց մեր կարծիքները կիսում ենք երկու կողմերի հետ, մեր քաղաքականությունը կառուցողական Է: Այժմ իրադրության լարվածությունն սկսել Է մեղմանել, ինչը մեզ ուրախացնում Է: Թուրքիան պատրաստ Է ավանդ ներդնել այդ գործընթացում»,-ասել Է թուրք նախարարը: Ուկրաինացի ուժայինները մարտի վերջին հայտարարել են, որ Դոնեցկի մարզի Շումի ավանի մոտ զոհվել Է չորս զինվորական, եւս երկուսը վիրավորվել են: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ մոտ ժամանակներս իրադրությունը կքննարկի «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Գերմանիա, Ռուսաստան եւ Ֆրանսիա) ղեկավարների հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Ռուսաստանը, չհանդիսանալով հակամարտության կողմ, չի կարող ապահովել համապարփակ զինադադարը Դոնբասում, բայց իր ազդեցությունը կօգտագործի համաձայնությունների կատարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres