«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Միջուկային զենքի ստեղծման ճանապարհով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ատոմային էներգետիկայի որորտում ռուս-թուրքական համագործակցության հարցերին անդրադառնալիս «ՀՀ»-ն նշել էր, որ Թուրքիայի քաղաքականությունը հաշվի առնելով՝ այս երկիրը Պակիստանի օրինակին կհետեւի, այն է՝ խաղաղ ատոմի ներդրման միջոցով միջուկային զենք կունենա։ Թուրքիայի նախագահը, ի դեպ, երբեք չի թաքցրել այդ ցանկությունը եւ բազմիցս է արտահայտվել հրապարակավ։ Օրինակ՝ դեռ 2019 թ. ասել էր, թե «որոշ երկրներ մեծ թվով միջուկային մարտագլխիկներ ունեն: Բայց այդ նույն պետությունները մեզ ասում են, որ մենք չենք կարող միջուկային զենք ունենալ: Օրինակ` Իսրայելը, որ գրեթե մեր հարեւանն է: Իսրայելցիները մյուս պետություններին ահաբեկում են իրենց միջուկային զինանոցով, եւ որեւէ մեկը նրանց մատով դիպչել չի կարող»։ Հետո հավելել էր, թե անընդունելի է Թուրքիայի՝ միջուկային զենք չունենալը։

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող Հայկ Գաբրիելյանը, ով մեզ տվյալեր տրամադրեց իր՝ դեռ 2019 թ. թուրքական միջուկային հեռանկարներին առնչող հետազոտությունից, դեռ ավելի վաղ՝ 2014 թ. աշնանը հրապարակած «2023 թ. միջուկային երկրի կարգավիճակով դիմավորելու Թուրքիայի հավակնության շուրջ» հոդվածում նշել էր, որ Թուրքիան գնում է միջուկային զենք ունենալու ճանապարհով։ Թուրքագետը վստահ է, որ միջուկային Թուրքիայի հեռանկարը բավականին իրատեսական է: Ուստի պետք է հասկանալ, թե որը պետք է լինի Հայաստանի՛ անելիքը…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայերեն Русский

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն գործում է սովորական ռեժիմով և կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ. հայտարարություն

Եվրոպական բորսայում գազի գինը 2023 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 550 դոլարը

ՀՀ ԲՏԱ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները

Իսրայելը կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների

Microsoft-ը և OpenAI-ը չինական DeepSeek-ի հեղինակներին մեղադրել են նեյրոնային ցանցի համար տվյալների գողության մեջ

Քրեակատարողական ծառայության պետը «Արմավիր» ՔԿՀ-ում մասնակցել է Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները

ԵՄ երկրների դեսպանները հավանություն են տվել Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը

Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում ուրախություն է հայտնել հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման առնչությամբ