«Երևանյան բեսթսելեր». «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»՝ առաջատար. թարգմանական. մարտ, 2021

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է մարտիվաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը:Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին:Թարգմանել էՆաիրա Հարությունյանը:

Երկրորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրողԷլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»ստեղծագործությունը:«Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել:Թարգմանիչ՝Արփի Աթաբեկյան:

Խալեդ Հոսեյնիի«Օդապարուկ թռցնողը» երրորդ տեղում է: Աֆղանստանի լեռները մի ժամանակ խաղաղ էին, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»:Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Չորրորդ տեղում էԽալեդ Հոսեյնիի«Հազար չքնաղ արևներ»գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել Աֆղանստանի կանանց: Վեպն օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել:Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Հինգերորդ հորիզոնականումԴենիելՔիզի«ԾաղիկներԷլջերնոնիհամար»գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք արժանացել է «Հյուգո» մրցանակի։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվանմամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:

Վեցերորդ հորիզոնականում էՄարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը»վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ.կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Մարկ Արենի«Ռեքվիեմ Հուդայի համար»ստեղծագործությունը յոթերորդ տեղում է: Գիրքը ﬔզ պատմում է Հուդայի մասին, որն աշխարհ է վերադարձել իր հոգու փրկության համար: Շուրջ երկու հազար տարի նա տանջվել է, և ահա հասել է ժամը, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինքը ոչ թե մատնիչ է, այլ Աստծու կամքը կատարողն է Քրիստոսի՝ մարդկանց ﬔղքերի համար խաչվելու հարցում: Եվ այսօր նա Էջﬕածնում՝ Բարձրագույն խորհրդի առաջ, փորձում է արդարացնել իրեն: Դեպքերը ծավալվում են սկսած Քրիստոսի ժամանակաշրջանից ﬕնչև ﬔր օրերը աշխարհի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Կահիրեում, Օհայոյում, Երուսաղեմում, Ամստերդամում, Փարիզում և այլուր:Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Կազուո Իշիգուրոյի«Չթողնես ինձ երբեք»գիրքը ութերորդ տեղում է: Քեթիի, Թոմիի և Ռութի աշխարհի սահմանները փխրուն են ու անորոշ: Դպրոցը, որտեղ նրանք ապրում են, կտրված է արտաքին աշխարհից, և մյուս ուսանողների հետ նրանք ստեղծում են իրենց պատկերացումների աշխարհն ու փորձում գտնել այդ աշխարհում իրենց ապագա դերը, ինչն իրականում վաղուց նախասահմանված է եղել, անգամ մինչև իրենց ծնունդը: Ճակատագիրը գոնե փոքր-ինչ փոխելու, անխուսափելին մի փոքր էլ հետաձգելու համար նրանք մի ամբողջ տեսություն են մտածում և փորձում կյանքի կոչել՝ միմյանցից կառչելով, մեկը մյուսին երբեք բաց չթողնելով:Թարգմանությունն անգլերենից` Արթուր Մեսրոպյանի:

Իններորդ հորիզոնականում էՋորջՕրուելի«Անասնաֆերմա»ստեղծագործությունը: «Անասնաֆերման» գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

Տասներորդ հորիզոնականում էԳաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ»վեպը: Այն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող հռչակավոր բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված: Մելամաղձոտ և անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ:Թարգմանիչ՝ Ռուզաննա Պետրոսյան:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ»(011-53-74-13),«Դարան- Հայգիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66),գրախանութներիևգրատներիցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 57
2 *

Էլիֆ Շաֆաք

«Ստամբուլի բիճը»

Անտարես 55
3 +2

Խալեդ Հոսեյնի

«Օդապարուկ թռցնողը»

Զանգակ 54
4 0

Խալեդ Հոսեյնի

«Հազար չքնաղ արևներ»

Զանգակ 52
5 *

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 47
6 -4

Մարկ Արեն

«Սուրբծննդյան հրեշտակը»

Բուկինիստ 45
7 +1

Մարկ Արեն

«Ռեքվիեմ Հուդայի համար»

Բուկինիստ 41
8 *

Կազուո Իշիգուրո

«Չթողնես ինձ»

Զանգակ 39
9 *

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 37
10 նոր

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը խոլերայի ժամանակ»

Անտարես 36
Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին