Հասարակական

Աննա Կոստանյանն արհեստական արգելակում է նկատում ԵՊՀ ռեկտորի ընտրության գործընթացում

2 րոպեի ընթերցում

Աննա Կոստանյանն արհեստական արգելակում է նկատում ԵՊՀ ռեկտորի ընտրության գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն իշխանության կողմից արհեստական արգելակում է նկատում Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոստանյանն ասաց խորհրդարանի ապրիլի 13-ի նիստի ընթացքում, անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 11 անդամների հրաժարականի դիմումներին:

«Հոգաբարձուների խորհրդի 11 անդամները մեկ օրվա մեջ նույն բովանդակությամբ դիմումներ են գրել վարչապետին՝ ազատվելու խորհրդի անդամությունից, ընդ որում առանց որևէ հոդաբաշխ պատճառ նշելու: Սա խոսում է այն մասին, որ բուհերի ինքնավարությունը այսօր շատ տխուր վիճակում է: Այս 11 անձիք հստակ հրահանգվելով դուրս են եկել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից, և նրանց շարքերում փոխնախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասաց Կոստանյանը:

Պատգամավորը նշեց, որ իշխանությունը այսպես արհեստականորեն արգելակում է մայր բուհում ռեկտորի ընտրությունը՝ սպասելով Բարձրագույն կրթության և գիտության օրենքի ընդունմանը:

Հոգաբարձուների խորհրդի ուսանող-անդամ Խաչիկ Աբաջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ քիչ առաջ հրաժարական է ներկայացրել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամ: Խորհրդի անդամների ընդհանուր թիվը 32 է, այս պահին հրաժարական է ներկայացրել 15 անդամ, 16 անդամի հրաժարականի դեպքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում