Հասարակական

Աշխատանքից ազատվել է Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենը 

2 րոպեի ընթերցում

Աշխատանքից ազատվել է Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենը 

ԳՅՈՒՄՐԻ,13 ԱՊԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ : Աշխատանքից ազատվել է Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենը: Ինչպես տեղելացնում է «Արմենպրես»-ը՝ Ժորժիկ Սերոբյանին աշխատանքից ազատելու որոշումը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կայացրել է ապրիլի 12-ին՝ լուծելով Սերոբյանի հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Որոշումը կայացնելիս մարզպետը ղեկավարվել է «Տարածքային կառավարան մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի 88-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ կետերի դրույթներով՝ հաշվի առնելով Ժորժիկ Սերոբյանի հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 3․6-րդ կետի «գ» ենթակետը եւ 5․1 կետի «զ» ենթակետը։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդամենը նշեց, որ Ժորժիկ Սերոբյանին աշխատանքից ազատելու հիմքերն ու կետերը մարզպետն իր որոշման մեջ նշել է, և աշխատանքից ազատումը կապ չունի քրեական գործի հետ:

Հիշեցնենք, որ Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքով քրգործ է հարուցվել: Ըստ դատախազության, ոստիկանության Կումայրու բաժին ներկայացված տեղեկությունների համաձայն, նշված ժամանակահատվածում պետպատվերի շրջանակում բուժօգնություն տրամադրելու պատրվակով հիվանդանոցում տարբեր երեխաների են գրանցել որպես հիվանդներ և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում