Սպորտ

Տոկիոյին պատրաստ կլինեմ 200 տոկոսով. Սիմոն Մարտիրոսյան

3 րոպեի ընթերցում

Տոկիոյին պատրաստ կլինեմ 200 տոկոսով. Սիմոն Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Տոկիոյի խաղերին նա պատրաստ կլինի 200 տոկոսով:

«Չստացվեց այն, ինչի համար գնացել էի Եվրոպայի առաջնությանը: Կա մի վնասվածք, որի պատճառով չհասցրեցի լավ մարզավիճակի գալ: Չեմ հուսահատվում, շարժվում եմ առաջ և Տոկիոյին 200 տոկոսով պատրաստ կլինեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ծանրորդը:

Մարտիրոսյանի խոսքով` ինքը վերջին վնասվածքը ստացել է մարզումների, այլ ոչ թե Քարվաճառում խաչքարերը տեղափոխելու ժամանակ: Այնտեղ միայն թեթև ցավեցրել է: «Այս անհաջողության համար արդարացում չկա, իմ օրը չէր, չստացվեց: Ամեն ինչ լավ է լինելու»,-շեշտեց նա:

Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշայինկարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ:89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների: 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ:96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ`212 կգ, սակայն չկարողացավ 215 կգ-ն: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ:Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավԵվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:109կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում «զրո» ստացավ: Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում