Ոստիկանությունը փնտրում է Հելսինկիի փողոցներում շրջող գայլին
1 րոպեի ընթերցում
![Ոստիկանությունը փնտրում է Հելսինկիի փողոցներում շրջող գայլին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048652.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի իրավապահները որոնում են մայրաքաղաք Հելսինկիում պատահաբար հայտնված գայլին: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանությունն արձանագրել է գայլի գտնվելու վերջին վայրերն ու այժմ աշխատանք է տանում նրան գտնելու ուղղությամբ:
Վայրի կենդանիները Ֆինլանդիայի մայրաքաղաքում հազվադեպ հյուրեր չեն: Քաղաքում պարբերաբար հայտնվում են աղվեսներ, իսկ 2019-ին Հելսինկիի հենց կենտրոն էին եկել երկու եղնիկ, որոնց ոստիկանները ստիպված էին սպանել: