ԵԽ նախագահը կորցրել է քունը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպի պատճառով
1 րոպեի ընթերցում
![ԵԽ նախագահը կորցրել է քունը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպի պատճառով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048635.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ գիշերները չի կարողանում հանգիստ քնել Անկարայում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Միշելը Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Թուրքիայում հանդիպել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սակայն եռակողմ հանդիպման սենյակում, որտեղ նաև արարողակարգային տեսանկարահանում և լուսանկարահանում պետք է տեղի ունենար, տեղադրված էր միայն երկու աթոռ, որոնց վրա նստեցին Միշելն ու Էրդողանը: Եվրահանձնաժողովի նախագահը, անակնկալի եկած, ստիպված եղավ տեղ զբաղեցնելու նրանցից ավելի հեռու՝ բազմոցին:
«Շատ եմ ցավում միջադեպի առնչությամբ: Ես այս օրվանից ի վեր ոչ մի գիշեր նորմալ չեմ քնել, քանի որ աչքիս առաջ անդադար այդ տեսարանն է: Դա շոկային իրավիճակ էր»,- ասել է Շառլ Միշելը՝ նշելով, որ այդ պահին վախեցել է որևէ կերպ արձագանքել, քանի որ մտավախություն է ունեցել, թե դա ավելի տհաճ միջադեպի պատճառ կդառնա:
«Եթե հնարավոր լիներ, ես հետ կգնայի և կշտկեի իրավիճակը»,- հայտարարել է ԵԽ նախագահը:
Ավելի վաղեվրոպացի մի խումբ գործիչներ խստորեն քննադատել էին պաշտոնական Անկարային կատարվածի համար: