Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակն է տոնել պրոֆեսինալ ռինգում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգումտոնեց երկրորդ հաղթանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաչկովի մենամարտը կայացավ ղազախական Ալմաթի քաղաքում: Գյումրեցի մարզիկի մրցակիցը ազգությամբ թուրք, բայց Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին էր: Բաչկովը մրցակցին նոկաուտի ենթարկեց առաջին իսկ ռաունդում:

2020 թվականի սեպտեմբերի 9-ին Հովհաննես Բաչկովը հաղթել էր պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտում: Դուբայում կայացած երեկոյի ընթացքում 8-ռաունդանոց մենամարտում գյումրեցի մարզիկն ուժերն էր չափել Վենեսուելայից Սամուել Գոնսալեսի հետ:Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր:

Մենամարտի ավարտից հետո Բաչկովը ռինգում կրել է հատուկ շապիկ որի վրա գրված էր եղել. «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնա՛ծ ենք ձեր կողքին»:

Հայերեն العربية

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը