Արմեն Սարգսյանը ցավակցել է Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանն ու հայ ժողովուրդը կորցրեցին լավագույն զավակներից մեկին. վախճանվել է ամերիկահայ հայտնի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանը:

Մարդ, որը հայրենապաշտության և հայրենասիրության ինքնատիպ օրինակ էր:

Մարդ, որի համար Հայաստանը պարզ զգացմունքի Հայրենիք չէր, այլ՝ անկեղծ նվիրումի և հավատարմության նպատակակետ, որին ծառայեց մինչև իր կյանքի վերջը, ծառայեց այդ բառի ամենալայն իմաստով:

Հրայր Հովնանյանը մասնակիցն էր Հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի շենացմանն ուղղված ամենատարբեր ծրագրերին՝ թե՛ որպես անհատ, թե՛ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և, անշուշտ, որպես Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրներից մեկն ու հոգաբարձուների խորհրդի երկարամյա համանախագահ, այնուհետև՝ պատվավոր նախագահ:

Բախտ եմ ունեցել անձամբ ճանաչել Հրայր Հովնանյանին և նրա ընտանիքին. այնպես, ինչպես նա էր խոսում, մտածում Հայաստանի մասին, այնպես, ինչպես նա էր իր հնարավորություններն ի սպաս դնում ի շահ Հայաստանի ու Արցախի, դեռ պիտի կարողանալ ու դեռ պիտի ձգտել:

Մարդ, որ իր տեսակով հավատարիմ էր իր ազգությանն ու ծագմանը, պատմական հայրենիքի մասին հիշողությանն ու հայրենիքի ապագայի մասին ծրագրերին: Հավատարիմ էր իր էությամբ ու նկարագրով, հավատարիմ էր իր գործով ու ապրած կյանքով: Հավատարիմ էր իր ընտանիքով և զավակներով...

Անկեղծ ցավակցություններս ու վշտակցության խոսքերս եմ հղում Հովնանյան ընտանիքին և Հովնանյան գերդաստանին»,- ասված է հեռագրում:

Հայերեն English Français

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը