Հասարակական

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրելքաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար, նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում սահմանային մարզի զարգացմամբ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի և Իջևան քաղաքի միջև կապը:

Նախարարը հաջողություն է մաղթել Արթուր Ճաղարյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում, միաժամանակ հորդորելով աշխատակազմին՝ աջակցել նորանշանակ պաշտոնակատարի գործունեությանը և որպես պետական կառավարման կարևորագույն օղակի ներկայացուցիչներ՝ նպաստել երկրի կայունությանն ու առաջընթացին:

Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև Իջևան համայնքի խոշորացման գործընթացով պայմանավորված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները և դրանց ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները:

Իջևանի համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաղաքի առջև ծառացած բոլոր խնդիրները կլուծվեն համագործակցության մթնոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում