Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերն աճել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ին թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումները զգալիորեն ավելին են եղել, քան 2019-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու նախագծի քննարկման շրջանակում:

Ֆիդանյանը ներկայացրեց վիճակագրություն՝ ՀՀ-ում հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետ կապված:

«2020-ի հայտնաբերումների թիվը շատ ավելին է: Մասնավորապես, 2020-ին հայտնաբերվել է 1 226 հանցագործության դեպք՝ 2019-ի 1 088-ի դիմաց: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հատկապես լատենտային հանցագործություն է, և այս թվերը վկայում են նաև մեր աշխատանքի արդյունավետության մասին»,- ասաց փոխոստիկանապետը ՝ նշելով, որ աճը, սակայն. բացասական երևույթ է:

Նրա խոսքով՝ այս տիպի հանցագործությունների դեմ ԱՊՀ շրջանակում համագործակցություն կա՝ հատկապես Ռուսաստանի և Բելառուսի հետ: «Հիմնական խնդիրները, սակայն, ծագում են այլ երկրների հետ՝ դիցուք հարևան հանրապետության հետ»,- նշեց նա:

Ֆիդանյանի խոսքով՝ հաճախ թմրամիջոցները ՀՀ են առաքվում փոստային հաղորդումների միջոցով, ինչը վերսհակողության առումով բավականին ծանր մեխանիզմ է:

Հայերեն

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է