Արմեն Սարգսյանը հանդիպել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Շուշան Դոյդոյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը և իրավաբան Դավիթ Ասատրյանը:

Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:

Նշված օրենսդրական փոփոխություններն Ազգայի ժողովի կողմից ընդունվելուց հետո վերոնշյալ և լրագրողական մի շարք այլ կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նոր փոփոխություններով էական վնաս կհասցվի խոսքի ազատությանն ու կսահմանափակվի լրատվամիջոցների՝ օբյեկտիվ քննադատելու հնարավորությունը։

Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը լրագրողական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների հետ կապված իրենց մտահոգությունները՝ նշելով, որ հիշյալ օրենքը հակասություններ ունի ինչպես ազգային օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավական ակտերի հետ, և ընդգծելով, որ նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում:

Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են՝ առանց մասնագիտական հանրության կարծիքին ու առաջարկություններին ծանոթանալու, առավել ևս՝ հաշվի առնելու:

Հայերեն Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան