Լարիսա Ալավերդյանը կարևորեց կանանց և տղամարդկանց միջև ներդաշնակությունը  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով` կնոջ և տղամարդու միջև կա տարբերություն, սակայն այդ տարբերությունը տրված է նրանց ոչ թե մրցակցության համար, այլ որպեսզի նրանք միմյանց լրացնեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալավերդյանն այս մասին ասաց «Դեբատ» բանավեճի ակումբում «Մայրության և գեղեցկության» տոնի առթիվ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Ինձ շատ է անհագստացնում է, երբ կանանց և տղամարդկանց դերակատարությունը հասարակության մեջ ընկալվում է շատ անգամ որպես մրցակցություն, ընդ որում, անառողջ մրցակցություն: Իրականում կինը չի գալիս ոչ տղամարդու տեղը գրավելու, ոչ տղամարդու դերակատարությունը ունենալու, այլ հակառակը: Կին և տղամարդ տարբերությունները պատահական չեն տրված, այդ տարբերությունը խորքային նշանակություն ունեն: Դա մեզ ուղերձ է, որը, ցավոք, շատ անգամ գռեհիկ մատերիալիզմի տեսանկյունից է ընկալվում: Եվ այդ տարբերությունները տրված են ոչ թե նրա համար, որ անառողջ մրցակցության մեջ մտնենք, այլ նրա համար, որ լրացնենք մեկը մյուսին»,- ընդգծեց Ալավերդյանը:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի` այդ համատեքստում կանանց և տղամարդկանց հավասարության քարոզը շատ դեպքերում կարող է ընկալվել որպես մրցակցություն:

«Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն ընկալվում է որպես մրցակցություն, դա տանում է դեպի բացասական երևույթներ, դա չի տանում դեպի իրար ուժեղացնելու և լրացնելու գաղափար»,- ասաց Ալավերդյանը:

Հայերեն

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է