Կորոնավիրուսի պատճառով փետրվարին միջազգային ուղևորափոխադրումները նվազել են 89 տոկոսով
1 րոպեի ընթերցում
![Կորոնավիրուսի պատճառով փետրվարին միջազգային ուղևորափոխադրումները նվազել են 89 տոկոսով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048351.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հայտարարել է, որ այս տարվա փետրվարին 2020 թվականի նույն ամսվա համեմատ միջազգային ուղևորափոխադրումները նվազել են 89 տոկոսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է ասոցիացիայի նոր գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշը:
«Ներկայիս պայմաններում իրավիճակի վերականգնման որևէ նախանշան չկա»,- հայտնել է նա՝ ընդգծելով, որ այս ամենը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման մեծ տեմպերի հետ: