ՀՀ պաշտպանության նախարարը «Աստղիկ» ԲԿ-ում ծանոթացել է զինծառայողների բուժման ընթացքին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի հետ ապրիլի 7-ին այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում ծանր վիրավորված և բժշկական կենտրոնում ապաքինվող զինծառայողների առողջական վիճակն ու բուժման ընթացքը:

Ըստ աղբյուրի՝ բժշկական կենտրոնի ղեկավարության, բուժող բժիշկների հետ քննարկվել է ծանր բեկորային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցը: Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ պետք է անել հնարավորը զինվորի կյանքը փրկելու համար և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետին հստակ ցուցումներ ու հանձնարարականներ տվել` հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres