Մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոնյաների համար կնախատեսվեն սոցիալական երաշխիքներ 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսել սոցիալական երաշխիքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:

«Ըստ էության, առաջարկում ենք որոշակի սոցիալական երաշխիքներ նախատեսել որպես կամավորական և զորահավաքային զորակոչի միջոցով մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Մասնավորապես նախատեսում ենք, որ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական վարձատրությունը պահպանվի: Մյուս երաշխիքով նաև նախատեսում ենք, որ զորահավաքային զորակոչի և որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցած անձանց մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը ներառել կիսամյակային հաշվետվություններով և կատարողականի հիման վրա տրվող պարգևատրումների աշխատաժամանակի մեջ»,- ասաց Քալաշյանը:

Երրորդ սոցիալական երաշխիքը նույն օրենքով նախատեսված սանկցիաներն են՝ պայմանավորված կատարողականը չկատարելու հետ: Այս առումով առաջարկվում է, որ զորահավաքային զորակոչի միջոցով և որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցած անձանց՝ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում բացասական կատարողականի դեպքում չկիրառել նույն օրենքով նախատեված հիմնական աշխատավարձի կասեցման կամ իջեցման սանկցիաները:

Այս երաշխիքները տարածվելու են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած իրավարահարաբերությունների վրա:

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար