Ղրղզստանի բնակիչներն առեղծվածային բռնկում են նկատել երկնքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի բնակիչները երկնքում վառ բռնկում են նկատել, հնարավոր Է՝ երկնաքարի ընկնելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրադարձության ականատեսները: Նրանց խոսքով՝ նախօրյակին ժամը մոտավորապես 23:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին) երկնքում մայրաքաղաքից դեպի արեւմուտք երեւացել Է իջնող այրվող օբյեկտ՝ ամբողջ երկնակամարը լուսավորելով պայծառ բռնկումով:

Ընդ որում՝ ոչ մի ձայն չի լսվել: Օբյեկտի անկումը դիտել են Բիշքեկի եւ հանրապետության Չույսկի մարզի բնակիչները: Ստույգ տեղեկատվություն, թե արդյոք դա երկնաքար, գիսաստղ կամ ինչ-որ արբանյակի բաղադրամաս Է եղել, առայժմ չկա: «Մենք ճշտում ենք այն տեղեկատվությունը, թե ինչ Է դա եղել: Ըստ նախնական տվյալների, Ղրղզստանի տարածքում ոչ մի ավերածություն չկա»,-ապրիլի 7-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում