ՀՀ նախագահն ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի ուղերձը.

«Սիրելի մայրեր, շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը:

Խոնարհումս և երախտագիտության խոսքերս բոլորիդ:

Թե խաղաղ և թե տագնապալի, առավել ևս պատերազմական ժամանակներում մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը: Եվ եթե նույնիսկ այդ հենասյունը ցավից սասանվել է, երբեք չի կոտրվել ու շարունակել է ամուր պահել ընտանիքի, օջախի, երկրի հիմքը:

Մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու աջակցությունն ամենաարժեքավոր նվերներն են, որ ստանում ենք մեր կյանքում:

Կարողանա՛նք այդ ամենը ոչ միայն արժանապատվորեն փոխադարձել մայրերին, այլև փոխանցել մեր սերունդներին, փոխակերպել հայրենիքի հանդեպ սիրո:

Եղեք առողջ ու երջանիկ, սիրելի՛ մայրեր»:

Հայերեն العربية English Français

Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին Պետությունը. Մակրոն

Հասկանալ քաոսը՝ լուսավորելու համար ապագան

Հայտնի է Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում

Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է մաքսատուրքային քաղաքականության հետևանքների մասին

Եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ. ԱԽ քարտուղար

Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են. ՊՆ-ն տեսանյութ է տարածել

Աբու Դաբիում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանտարկյալների  փոխանակում

Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում. արդարադատության փոխնախարար

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Մովսեսյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1.8 միլիարդ դրամ

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը