Հասարակական

Ընդունելության հայտագրումների համար նախատեսված կայքը կաշխատի անխափան. ԳԹԿ փոխտնօրեն

1 րոպեի ընթերցում

Ընդունելության հայտագրումների համար նախատեսված կայքը կաշխատի անխափան. ԳԹԿ փոխտնօրեն

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բուհերի ընդունելության հայտագրումների համար նախատեսված կայքը՝ dimord.am-ը վերազինվել է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստվորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ նախորդ տարի կայքն ունեցել էր գերծանրաբեռնվածություն, ինչի հետևանքով այն որոշ ժամանակ աշխատել էր խափանումներով: Հաշվի առնելով նախորդ տարվա խնդիրները՝ այս տարվա համար իրականացվել է կայքի վերազինման գործընթաց:

«Նախորդ տարի հենց սկզբից մենք ունեցանք այդ խնդիըը: Ինձ համար, ճիշտն ասած, անհասականալի էր այդ պահը, որովհետև, երբ կայքը սկսեց աշխատել, այն միանգամից հաքերային հարձակման ենթարկվեց: Դրա հետևանքով կայքն աշխատեց խափանումներով: Ստիպված էինք հրավիրել անվտանգության աշխատողի՝ ապահովելու կայքի անխափան աշխատանքը: Այժմ կարող եմ ասել, որ լրացուցիչ աշխատանքներ են իրականացվել, կարծում եմ, այն առանց խնդիրների կաշխատի:

Հայաստանում բուհերի ընդունելության հայտագրումների գործընթացն իրականացվելու է բացառապես առցանց: Մեկնարկը տրվելու է ապրիլի 15-ից: Կառավարությունը 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով հատկացրել է 2 918 անվճար և 22 300 վճարովի տեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում