Պաշտոնական

ԿԲ նախագահն Արմեն Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԿԲ նախագահն Արմեն Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի և ֆինանսական համակարգի բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում