Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել Է կորոնավիրուսով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 6-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում:
«Այո, ես հաստատում եմ, վարչապետը (Ղարիբաշվլին) վարակվել Է կորոնավիրուսով»,- ասել Է կառավարության մամուլի ծառայության աշխատակցուհին: