Մշակույթ

Հայ-ֆրանսիական և հայ-ավստրիական արշավախմբերը պեղումներ կսկսեն «Էրեբունի»-ում և «Կարմիր բլուր»-ում

5 րոպեի ընթերցում

Հայ-ֆրանսիական և հայ-ավստրիական արշավախմբերը պեղումներ կսկսեն «Էրեբունի»-ում և «Կարմիր բլուր»-ում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության չբացահայտված էջերը ներկայացնելու, նոր հայտնագործություններ անելու նպատակով 2021-ի ամռանը կամ աշնանը հայ-ֆրանսիական և հայ-ավստրիական արշավախմբերը աշխատանքներ են իրականացնելու «Էրեբունի» և «Կարմիր բլուր» պեղավայրերում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հնագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հիշեցրեց, որ արգելոց-թանգարանը գործում է «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» մասնաճյուղերով:

««Կարմի բլուր»-ի տարածքով անցնում է Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհը կապող հանգույցը: Վերջերս ճանապարհի կառուցապատման ժամանակ այնտեղ խեցեղեն է հայտնաբերվել: Դիմեցինք «Կապավոր» կազմակերպությանը, որպեսզի աշխատանքները դադարեցվեն: Առաջիկայում այնտեղ նախատեսում ենք կանխարգելիչ ստուգողական պեղումներ սկսել, որ հասկանանք, թե կառույցներ կամ շերտեր կա՞ն: ՀՀ ԿԳՄՍՆ-ին կից միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովից ստացել ենք թույլտվությունը»,-ասաց նա:

Բադալյանը շեշտեց, որ 2021-ին «Էրեբունի» ամրոցում հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբն է պեղումներ իրականացնելու, բայց հստակ ժամկետներ չեն կարող ասել: Պեղումները կլինեն կա՛մ ամռան վերջում, կա՛մ աշնանը:

«Կարմիր բլուր» ամրոցում պեղումներ են սկսելու Ավստրիայի գործընկերների հետ: Ամենայն հավանականությամբ աշխատանքները մեկնարկելու են սեպտեմբերի վերջին: Իսկ «Շենգավիթ»-ում պեղումներ է իրականացնելու հնագետ Հակոբ Սիմոնյանը, որը «Շենգավիթ» հնավայրի հնագիտական արշավախմբի ղեկավարն է:

Բադալյանն ընդգծեց, որ համավարակի պատճառով 2020-ին «Էրեբունի» հնավայրում պեղումներ չեն եղել, բայց 2019-ին և՛ «Էրեբունի» ամրոցում, և՛ «Կարմիր բլուր»-ում, և՛ «Շենգավիթ»-ում աշխատել են: «Էրեբունի» ամրոցում հայ-ֆրանսիական արշավախումբ է աշխատել: «Շատ կարևոր էր Սուսի տաճարի դիմաց բացված ուրարտական խճահատակը, որը թվագրվում է Ք.ա. 8-րդ դարով: Բացվել են նաև այլ կառույցներ, որոնք փոխում են մեր պատկերացումներն այդ տարածքի վերաբերյալ: Սյունազարդ դահլիճի հյուսիս-արևմտյան հատվածում բացվել է քառակուսի հատակագծով մի կառույց, որն ըստ երևույթին եղել է տաճար: Սրանք շատ կարևոր հայտնագործություններ են ոչ միայն Հայաստանի համար. դրանք ունեն տարածաշրջանային նշանակություն և առաջացրել են մեր արտասահմանյան գործընկերների մեծ հետաքրքրությունը»,-փաստեց հնագետը:

Ըստ Բադալյանի՝ «Կարմիր բլուր»-ում շատ կարևոր էր իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ: Մոտ չորս հեկտար տարածք սկանավորվել է հայ-ավստրիական արշավախմբի ջանքերով: Հատուկ գործիքի միջոցով սկանավորվել է հողի ընդերքը, որը հնարավորություն է տալիս կողմնորոշվել, թե որ հատվածն է առավել հարմար հնագիտական պեղումներ իրականացնելու համար:

«Կարմիր բլուր»-ում իրականացված պեղումների ժամանակ ֆիքսվել է նաև հետուրարտական շերտ, որը կարևոր է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հին Հայաստանի մի շատ կնճռոտ, ոչ այնքան լուսաբանված ժամանակաշրջանի ուսումնասիրության համար: «Դա այն շրջանն է, երբ անկում է ապրում Ուրարտական տերությունը և Հայաստանի տարածքում ստեղծվում է Երվանդունիների թագավորությունը: Ցավոք, մենք քիչ տեղեկություններ ունենք այդ ժամանակահատվածի վերաբերյալ և «Կարմիր բլուր»-ում այդ շերտի հայտնաբերումը մեզ համար շատ կարևոր ձեռքբերում էր»,-պատմեց Միքայել Բադալյանը:

Նա հայտնեց, որ վերջերս «Կարմիր բլուր»-ում հայտնաբերել են մի շատ կարևոր կառույց, որը հավանաբար պարսպապատ է կամ կարևոր պատ է՝ կից կառույցներով: Եթե կարողանան 2021-ին այդ կառույցը պեղել, լուրջ փոփոխություններ կլինեն «Կարմիր բլուր»-ի վերաբերյալ ընկալումներում:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանի 2750-րդ տարեդարձի առթիվ։ Թանգարանն ստեղծվել է Երևանի վարչական սահմանների երեք նշանավոր հնավայրի՝ Արին բերդի, Կարմիր բլուրի, Շենգավիթի և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանն է Երևանում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Անժելա Համբարձումյան

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում