Ըստ Մակունցի՝ Թուրքիայի հետ հարաբերության վերանայման հիմք կարող է լինել Թուրքիայի թշնամական մոտեցման վերանայումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ թշնամական մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար՝ մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտքին, որ տարածաշրջանում շատերը Հայաստանին թշնամի են համարում, և Հայաստանն էլ շատերին է թշնամի համարում, և երկարատև կայուն խաղաղություն ապահովելու համար ՀՀ-ն այս տարածաշրջանում իր դիրքը, կեցվածքը, վերաբերմունքն ու ընկալումները պետք է փոխի, տարածաշրջանի երկրները ևս պետք է փոխեն վերաբերմունքը:

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի կարևորագույն հանձնառություններից է անել առավելագույնը՝ հզորացնելու, ուժեղացնելու մեր պետությունը, պետականությունը՝ միևնույն ժամանակ ազգային ինքնության, պատմական հիշողության պահպանմամբ: Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պաշտոնյայի առաքելությունն է այս երկու մոտեցումները ներդաշնակ կերպով զուգակցելը»,-ասաց Մակունցը:

Նա շեշտեց, որ որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն:

Անդրադառնալով իր տեսակետին՝ խմբակցության ղեկավարը նշեց. «Գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական կամ թշնամական վերաբերմունք ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ: Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ»:

Մակունցը շեշտեց՝ պետք է շատ խորքային դիտարկել յուրաքանչյուր հայտարարություն: «Այն հայտարարությունները, որոնք հնչում են, տարածաշրջանային վերաձևավորումների և տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում են: Որպես պետական պաշտոնյաներ, պետական այրեր՝ մենք պարտավոր ենք հաշվի առնել դրանք և ըստ այդմ կայացնել որոշումներ, դիրքավորվել կամ վերադիրքավորվել»,-ասաց նա ու շեշտադրեց՝ ազգային ինքնության և պատմական հիշողության պահպանումը յուրաքանչյուրի առաքելությունն է:

Հայերեն العربية English

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա