Բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Ուկրաինայի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Ուկրաինային միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ պատվիրակները շարունակում են իրենց հաջող ելույթները Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում: Մրցումների երկրորդ օրը ռինգ դուրս եկած հայ բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ տոնեցին՝ ընդորում վնասվածքից հետո ռինգ վերադարձած 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը իր մրցակցին հաղթեց տեխնիկական նոկաուտով։ Ուկրաինացի Ստանիսլավ Դորոշենկոյի հետ պայքարում նա առաջին իսկ ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին և քանի որ ուկրաինացին ուժեղ հարված էր բաց թողել նրա մարտավկաները թույլ չտվեցին շարունակել մենամարտը։Հաղթանակ տոնեց նաև գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Զաուր Մուտալիմովի նկատմամբ։ Հաղթանակ գրանցվեց նաև Արման Դարչինյանի օգտին, որի մրցակիցը հրաժարվել էր պայքարից։

Հայերեն العربية

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար