Սպուտնիկ V-ով պատվաստված անձանց մոտ արտառոց և անսպասելի դեպքեր չեն արձանագրվել. մասնագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Սպուտնիկ V-ով պատվաստված շուրջ 600 քաղաքացու մոտ հետպատվաստումային որևէ խնդիր չի առաջացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Հայաստանն օրերս ձեռք է բերել AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, սակայն մինչ այդ մենք ունեինք Սպուտնիկ V պատվաստանյութը: Այդ ժամանակ մեկնարկել էինք պատվաստումները բուժաշխատողների, ինչպես նաև ռիսկի մյուս խմբերի շրջանում, ովքեր հերթագրվել էին մինչ պատվաստանյութը ՀՀ ներմուծելը: Սպուտնիկ V-ով պատվաստված շուրջ 600 քաղաքացու մոտ հետպատվաստումային որևէ խնդիր չկա, արտառոց և անսպասելի դեպքեր չեն արձանագրվել»,- նշեց Աբովյանը:

Նրա խոսքով՝ ներկայում, AstraZeneca-ի ձեռքբերումից հետո, աշխատանքներ են տարվում դրա բաշխման ուղղությամբ:

«Մոտակա ամիսներին մենք սպասում ենք AstraZeneca-ի մյուս չափաբաժինը, ինչպես նաև կարող են լինել այլ պատվաստանյութեր: Այն, ինչ մեզ կառաջարկվի, կքննարկվի ՀՀ առոջապահության նախարարության կողմից»,- ընդգծեց մասնագետը:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստում է իրականացվել Ռուսաստանի նվիրած Սպուտնիկ-V պատվաստանյութերով: Հայաստանը Ռուսաստանի հետ երկկողմ աշխատանքների արդյունքում նախատեսում է առաջիկայում գնել Սպուտնիկ-V պատվաստանյութը:

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:

Ամերիկյան FDA-ը, Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը և ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները այս պատվաստանյութի վերաբերյալ: Գրանցված կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև պատճառահետևանքային կապ չի հայտնաբերվել: Առաջիկայում պատվաստանյութը հասանելի կլինի թե Երևանում, թե ՀՀ մարզերում:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը