COVAX Facility-ն չի ստիպել ՀՀ-ին AstraZeneca ձեռք բերել. մասնագետը պատվաստանյութի գնման մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVAX Facility նախաձեռնությունը չի ստիպել Հայաստանի Հանրապետությանը AstraZeneca պատվաստանյութը ձեռք բերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Պատվաստանյութերն առաջարկում է COVAX Facility նախաձեռնությունը: Ի սկզբանե պետք է լիներ Pfizer պատվաստանյութը, սակայն այն հնարավոր չեղավ ձեռք բերել: Վերջինս պահանջում էր մինչև մինուս 70 ջերմաստիճանում պահպանման պայմաններ: ՀՀ-ում նման պայմաններ չկան: Ինչ վերաբերում է AstraZeneca-ին, ապա կարող եմ ասել, որ այն նույնպես առաջարկել է COVAX Facility նախաձեռնությունը: Մենք առաջին խմբաքանակն արդեն ձեռք ենք բերել, պետք է սկսենք պատվաստումները»,- նշեց մասնագետը:

Անդրադառնալով պատվաստանյութի խնդրահարույց լինելուն (խոսվում է պատվաստումից հետո կողմնակի ազդեցությունների մասին– հեղ.)՝ Աբովյանն ասաց, որ Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը վերջին շրջանում մի քանի անգամ հանդես է եկել և ասել, որ AstraZeneca-ն որևէ խնդիր չունի:

«Խոսակցություններ կան, թե COVAX Facility-ն պարտադրել է մեզ ձեռք բերել AstraZeneca-ն, այս առումով ասեմ, որ նման բան չկա: Նախաձեռնությունը միայն առաջարկում է պատվաստանյութերը, երկրներն էլ, ելնելով իրավիճակից և հնարավորություններից, ձեռք են բերում: Ընդ որում, այնպես չէ, որ AstraZeneca-ն շատ պատվաստանյութ ունի, այդ պատճառով էլ հիմնականում պատվաստումներն իրականացվել են ռիսկի խմբերում»,- նշեց Ռոմելլա Աբովյանը:

Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների՝ կամավորության սկզբունքով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:

Ամերիկյան FDA-ն, Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը և ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները այս պատվաստանյութի վերաբերյալ: Գրանցված կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև պատճառահետևանքային կապ չի հայտնաբերվել: Առաջիկայում պատվաստանյութը հասանելի կլինի թե Երևանում, թե ՀՀ մարզերում:

Հայերեն

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է