Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների: Նախաձեռնությունը միավորում է արցախյան պատերազմի մասնակից և դեռևս ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողների ծնողների: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման մասնակիցները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող հարցերը, որոնք մասնավորապես վերաբերել են ժամկետային զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությանը, պետության կողմից նրանց նկատմամբ ուշադրությանը, ինչպես նաև իրավական մի շարք հարցերի: Նրանք նշել են, որ ցանկացել են Հանրապետության նախագահին անձամբ տեղեկացնել իրենց խնդիրների մասին, ակնկալելով, որ նախագահն իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակում աջակցի դրանց լուծմանը:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել աջակցելու համար:«Ձեր երեխաները թանկ են բոլորիս համար: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի նրանք դա զգան և հասկանան, որ իրենց արածը գնահատվել ու գնահատվում է պետության կողմից»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա առաջարկել է պարբերաբար հանդիպումներ ունենալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, արձանագրել բոլոր խնդիրները՝ հնարավորինս նպաստելու դրանց լուծմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում