Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նորանշանակ դեսպանն ասել է, որ ուրախ է ներկայացնել Միացյալ Թագավորությունը Հայաստանում, և ինքն ու իր թիմն ակնկալում են սերտ համագործակցություն՝ ի նպաստ ՄԹ-Հայաստան հարաբերությունների խորացման և ամրապնդման:

Դեսպանը Հայաստանի նախագահին է փոխանցել Նորին Մեծություն Թագուհու ողջույնները:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ջոն Գալագերին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը հայ-բրիտանական միջպետական օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ:

Կարևորելով փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործումը՝ նախագահ Սարգսյանը և դեսպան Գալագերը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ, մասնավորապես նշել են տնտեսության, գիտության, կրթության, արհեստական բանականության ոլորտները: Երկու երկրները կարող են միասին աշխատել նաև միջազգային մարտահրավերների, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում