Հորդորել և հորդորում ենք կրել դիմակ. պատգամավորն անդրադարձավ Covid-ի թվերին և առաջիկա քարոզարշավին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը չի բացառում, որ եթե համաճարակային իրավիճակը շատ մտահոգիչ լինի, թվերն ավելի շատանան, կախված իրավիճակից, գուցե կանգնեցնեն, նախընտրական, ընտրական գործընթացը, սակայն այս պահին նման մտավախություն չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսի դեպքերի թվի աճի պայմաններում ինչպե՞ս է պատկերացնում առաջիկայում սպասվող քարոզարշավը:

Զեյնալյանը հիշեցրեց արդեն Հայաստանում առկա պատվաստանյութերի մասին, առնվազն հերթագրումներ իրականացվում են, և շուտով կսկսվի պատվաստումների գործընթացը: «Միաժամանակ պահելով հակահամակաճարակային բոլոր կանոնները, կարծում եմ, այստեղ մենք որևիցե խնդիր չենք ունենալու»,- ասաց նա:

Անդրադառնալով մարզերում վարչապետի հետ քաղաքացիների հանդիպումների ժամանակ շատերի դիմակ չկրելու մասին հարցին՝ պատգամավորն ասաց. «Թվերը սկսել են աճել մոտ մեկ ամիս առաջ, և դա ամենևին էլ պայմանավորված չէ վարչապետի այցելություններով մարզեր: Արվում է առավելագույնը, որ կառավարելի լինի կորոնավիրուսի տարածումը»,-ասաց Զեյնալյանը:

Նա կարևորեց նաև բնակչության զգոնությունը: «Մենք բազմիցս հորդորել ենք և շարունակում ենք հորդորել բնակչությանը կրել դիմակներ և լինել առավել զգոն՝ մանավանդ նման հավաքներին: Իշխանությունը կրում է պատասխանատվություն, և մենք բազմիցս այդ հորդորն ու կոչը հնչեցնում ենք»,- նշեց Զեյնալյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ընտրությունները չեղարկվեն, եթե համավարակի հետ կապված պատկերը առավել մտահոգիչ դառնա առաջիկայում, պատգամավորն ասաց. «Այս պահին նման մտավախություն չկա: Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել նախընտրական, ընտրական պրոցեսը, միգուցե նաև այդ քայլին գնանք»: Նա վստահեցրեց, որ եթե թվերը շատ աճեն, և վերլուծություն արվի, որ համաճարակը կառավարելի չէ, բնականաբար, այդ պահին կկայացվի համապատասխան որոշում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին: Վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերը զգալիորեն ավելանում են, ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ օրինակ հաստատվել է 1097 նոր դեպք:

Հայերեն

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով