Հասարակական

ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հերքեցին կառույցի տնօրեն Արմեն Աբազյանի՝ պաշտոնից ազատման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:

«ԱԱԾ տնօրենի փոփոխության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ասացին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 4.1 հոդվածի 1-ին կետի Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում