Հայաստան

ՀՀ ԱԱԾ տնօրեն է նշանակվել Անդրանիկ Սիմոնյանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԱԾ տնօրեն է նշանակվել Անդրանիկ Սիմոնյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել Անդրանիկ Սիմոնյանը: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի
5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին
հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ: 

Հունիսի 18-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում