Եգիպտոսում տան փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 5-ի
1 րոպեի ընթերցում
![Եգիպտոսում տան փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 5-ի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1047330.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում 10 հարկանի բնակելի շենքի փլուզումից հետո զոհերի թիվը հասել է 5-ի, 24 հոգի տուժել է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ հայտնում էին 3 զոհի և 23 տուժածի մասին։
Տուժածները շաբաթ վաղ առավոտյան տեղափոխվել են հիվանդանոց։ Փլատակների տակից մարդկանց դուրս բերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։