Հասարակական

Ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերը կկապի Օդեսան և Լվովը Երևանի հետ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերը կկապի Օդեսան և Լվովը Երևանի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի քաղավիացիայի ծառայությունը թույլատրել է ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերին թռիչքներ սկսել 16 չարտերային և 13 կանոնավոր ուղղություններով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «AnalitikaUA»-ն, սա ուկրաինական արդեն երրորդ ավիաընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում դեպի Հայաստան։

Ներկայում Երևան են թռնում МАУ և SkyUp ավիաընկերությունները։

«Կիևից կանոնավոր չվերթներն իրականացվելու են դեպի Բուրգաս, Հերակլիոն, Ռոդոս, Բաթում, Արակսոս, Ալիկանտե, Բարսելոնա, Տիրանա, Վառնա և Լառնակա։ Ավիաընկերությանը թույլ են տվել կանոնավոր չվերթներ իրականացնել նաև Օդեսայից Թբիլիսի և Երևան, Լվովից դեպի Երևան։ Չարտերային թռիչքները լինելու են Կիևից Մարսա Ալամ, Մոմբասու, Հուրգադա, Շարմ-էլ-Շեյխ, Անթալիա, Բոդրում և Տիվատ»,- հայտնել են Ուկրաինայի քաղավիացիայի ծառայությունից։

Մամուլի ասուլիսի ժամանակ Bees Airline-ի ղեկավարությունը հայտնել է, որ դեպի Հայաստան և Վրաստան կանոնավոր չվերթները կմեկնարկեն մայիսին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում