Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հունաստանի նախագահին Անկախության օրվա և Օսմանյան կայսրության լծից ազատագրման 200-րդ տարեդարձի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա և Օսմանյան կայսրության լծից ազատագրման 200-րդ տարեդարձի առթիվ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես նշվում է.

«Հերոսական մաքառումների, երկարատև պայքարի ու զոհողության գնով հույն ժողովուրդը նվաճեց իր անկախությունը: Այդ ճանապարհին բազմաթիվ են Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայ և հույն քրիստոնյա բախտակից ժողովուրդների համագործակցության ու համատեղ պայքարի դրսևորումները՝ խարսխված հազարամյակների պատմամշակութային առնչությունների, ընդհանուր հոգևոր արժեքների և փոխադարձ համակրանքի վրա:

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանը և Հունաստանը կարողացել են զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ ու երկկողմ կայուն օրակարգ, որն ընդգրկում է ակտիվ քաղաքական երկխոսություն և համագործակցություն տարբեր ոլորտներում։

Նշանակալի է Հունաստանում կենսունակ հայ համայնքի և Հայաստանում հայ ժողովրդի սերն ու հարգանքը վայելող հունական համայնքի դերը մեր երկրների միջև հարաբերությունների առավել սերտացման գործում»:

Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ջերմ բարեկամական կապերը, անկեղծ և արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան ու կամրապնդվեն՝ ի շահ հայ և հույն ժողովուրդների:

Հայերեն العربية English Русский

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

COP17. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ելույթը Առաջնորդների գագաթնաժողովին

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները