Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկություներ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին՝ մասնավորապես անդրադառնալով Արցախի բնակչության, ինչպես նաև պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց պետական աջակցության ծրագրերին:

Նախագահ Սարգսյանն առաջնային է համարել այդ և նմանատիպ ծրագրերի լիարժեք և պատշաճ իրականացումը: Քննարկվել են նաև մի շարք ծրագրերի շուրջ Հանրապետության նախագահի աշխատակազմի և նախարարության համագործակցության հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում