Առաջարկվում է երկարաձգել Covid-19-ի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է դեռ անցյալ տարվա ամռանը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ: «Պատերազմի հետևանքով, ինչպես նաև պետական համակարգi գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ակնհայտորեն ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը, և մենք կարողացել ենք իրականացնել մեր լիազորությունները միայն վերջին երկու ամսվա ընթացքում»,- ասաց Խաչատրյանը:

Նա վստահեցրեց, որ բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել հանձնաժողովի գործունեության բոլոր ուղղություններով:

Անդադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցին՝ Խաչատրյանը նշեց, որ նույնսիկ եթե ընտրությունների գնալու պարագայում քննիչ հանձնաժողովը չհասցնի ամբողջապես ավարտել աշխատանքը, ինքը կարծում է, որ կատարված աշխատանքը կորած չի լինելու: «Լիահույս եմ, որ մյուս ԱԺ-ի համար կորոնավիրուսի հետ կապված հարցերի քննությունը ևս կլինի օրակարգային և կարևոր ուղություններից մեկը»,- նշեց նա ու վստահեցրեց, որ գործող հանձնաժողովն իր պարտականությունները կկատարի այնքանով, որքանով կհասցնի, և այդ տեղեկատվությունը կփոխանցվի նաև հաջորդ ԱԺ-ին:

Միրզոյանն առաջարկեց եղածը գոնե ամփոփել և հրապարակել:

Հայերեն

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է