Ամստերդամում ոստիկանությունը ջրցան է կիրառել Covid-19-ի սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ
1 րոպեի ընթերցում
![Ամստերդամում ոստիկանությունը ջրցան է կիրառել Covid-19-ի սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1046678.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունն Ամստերդամում ջրցան մեքենաներ է կիրառում կորոնավիրուսի պատճառով հայտարարված սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բողոքի ակցիային մասնակցում է շուրջ 250 մարդ: Ոստիկանությունը նախ հորդորել էր քաղաքացիներին լքել հրապարակը, ինչից հետո ստիպված նրանց դեմ ջրցան մեքենաներ է սկսել կիրառել: