Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 422 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 422 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1046642.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 422 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 277 հազար 218 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 158 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է269 հազար 784 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3691: