Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածած հաղորդագրությունը.

«Հաշվի առնելով Վարչական դատարանի վարույթում գտնվող և Օնիկ Գասպարյանին առնչվող թիվ ՎԴ/2014/05/21 վարչական գործով կիրառված հայցի ապահովման կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ստացված կատարողական թերթերի հիման վրա կատարողական վարույթների ընթացքի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը և ստացվող բազմաթիվ լրագրողական հարցումները՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ նշված կատարողական թերթերը հարկադիր կատարողի 19.03.2021թ. որոշմամբ վերադարձվել են վարչական դատարան, քանի որ, չենթադրելով հարկադիր կատարում, չեն պարունակում դատական ակտի եզրափակիչ մասի կատարման ենթակա մաս, ուստի չեն համապատասխանում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։

Հետագա շահարկումները բացառելու նկատառումներից ելնելով՝ Ծառայությունը պարզաբանում է, որ որևէ իրավահարաբերության կամ իրավաբանական փաստի առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ դատական ակտն ինքնին հարկադիր կատարում չի ենթադրում, քանի դեռ տրված կատարողական թերթը չի պարունակում պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրելու վերաբերյալ նշում։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ կատարողական թերթերի հարկադիր կատարման միջոցներ»։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում