Քաղաքականություն

ԱԺ երեք անկախ պատգմավորները հանդես են գալիս նոր՝ «Արցախ» նախաձեռնությամբ

2 րոպեի ընթերցում

ԱԺ երեք անկախ պատգմավորները հանդես են գալիս նոր՝ «Արցախ» նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց իր երկու գործընկերների հետ նոր նախաձեռնություն ձևավորելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում Թովմասյանը մասնավորապես հայտնեց, որ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ նոր են վերադարձել Արցախից և որոշել են նաև Սոֆիա Հովսեփյանի հետ միասին ոչ իրավաբանական ձևակերպմամբ, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս, ձևավորել «Արցախ» նախաձեռնություն:

«Մենք պատրաստվում ենք թեկուզ կարճաժամկետ այս խորհրդանում լինել Արցախի ձայնը, որովհետև մինչև հիմա մենք ունենք միայն այսպիսի ֆորմատ՝ Արցախի հետ բարեկամական խումբ: Այդպիսի տարբեր բարեկամական խմբեր ունենք տարբեր երկրների հետ: Կարծում եմ, որ Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք: Հատկապես պատերազմից հետո, երբ մինչև այդ մենք պատկերացում ունեինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը: Եվ Գեղարքունիքում ու Սյունիքում մենք մեր մաշկի վրա դա զգում ենք, թե թշնամուն քանի կմ հեռու էր պահում Արցախը»,-ասաց Թովմասյանը:

Նա շեշտեց, որ այդ արժեքը պետք է գնահատել և առաջնորդվել մեր իսկ անվտանգությունն ապահովելու առաջնահերթ խնդրով: Թովմասյանը կարևորեց Արցախի հարցի նկատմամբ մշտական ուշադրությունը: «Մենք շարունակելու ենք Արցախը պահել մեր ուշադրության կենտրոնում»,-նշեց պատգամավորը:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում