Վազգեն Թևանյանը նվաճեց Տոկիոյի ՕԽ-ի ուղեգիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարի 65 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Վազգեն Թևանյանն ուժերը չափեց Լեհաստանից Մագոմեդմուրադ Գաձիևի հետ հետ: Եվրոպայի չեմպիոն Թևանյանը հաղթեց 4:2 հաշվով, դուրս եկավ եզրափակիչ և նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Այս մրցաշարուն օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ հասած մարզիկները:

Ավելի վաղ ՕԽ ուղեգիր էր նվաճել նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը:

Մինչ այս ըմբշամարտում Հայաստանն ուներ երկու ուղեգիր` Տոկիոյի Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն հունահռոմեական ոճի ըմբիշ ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականիհուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:

Հայերեն العربية Русский

Ստորագրված որևէ փաստաթղթում չկա «Զանգեզուրի միջանցք». Եղոյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ